Արտահերթից հետո էլի ԱԺ լինելու ա։ Էլ իմաստը ո՞րն ա էս լեկցիայի, եթե արտահերթ ընտրություններից հետո մեկա ժողովուրդը ընտրելու ա և իշխանություն և ընդդիմություն, այսինքն ստացվում է, որ ՀՀԿ և այլ պատգամավորները մեր փրկիչներն են, որոնք պայքարում են ժողովրդական կարգերի համար և խնդիրը ամենևին այն չէ, որ նրանք ուզում են պահել իրենց աթոռները։)) Ավելին, անհասկանալի է, թե ինչպե՞ս կառավարությունը պետք է իրագործի իր ծրագրերը, եթե նա չունի ազգային ժողովի աջակցությունը և երկրում է տիրում է երկիշխանություն։))

Read more Comments Off on ԱԺ լինելու ա

Մանրամասները սահմանվում են օրենքով: Օրէնքում ասուածն էլ հետեւեալն է՝

Հոդված 10.

Հանրագրին պատասխան ներկայացնելու ժամկետը

1. Հանրագրին պատասխան է ներկայացվում հանրագիրն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

2. Հանրագրին պատասխան ներկայացնելու ժամկետն իրավասու պաշտոնատար անձը կարող է երկարաձգել մինչև մեկ ամսով` այդ մասին ծանուցելով հանրագիրը ներկայացրած անձին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտից առնվազն երեք աշխատանքային օր առաջ:

Read more Comments Off on Մանրամասներ

Մարդ կա նույն էրոտիկ նկարով բայց անունը հա փոխած արդեն 4 անգամ ընկերության զապրոս ա տալիս: Գոնե թազա էրոտիկ նկար դիր…

Սոված շունիկները հաճախ չեն էլ պատկերացնում, որ իրենց անդադար հաչոցի շնորհիվ աճում են քո ստատուսի գները: Վերջում բուլյոնից զտված ոսկոռները ձեզ եմ տալու…))

Երբ միջազգային կառույցը դատապարտում ա, իսկ Հայաստանի իրավապաշտպան կառունցների մեծ մասը մուկիկ ա կտրել…

Read more Comments Off on Երբ միջազգային կառույցը դատապարտում ա

Ռոբերտ Քոչարյանը հրապարակայնորեն կոչ ա արել Մարտի 1-ի գործի վրայից «հանել նախաքննության գաղտնիքը»: Իր հերթին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Մարտի մեկի գործն ամբողջ ծավալով բացահայտված է»: Ինձ թվում ա, այս պարագայում նախաքննական մարմինին շահարկումներից խուսափելու նպատակով ընձեռնված է հնարավորություն «հանել նախաքննության գաղտնիքը», որպեսզի հասարակությունը ողջ ծավալով ծանոթանա գործով ձեռք բերված բոլոր ապացույցներին ու տեսնի մեղադրանքը ինչքանով է հիմնավոր: Ու ով է ճիշտ ով սխալ…

Read more Comments Off on Մարտի մեկի գործն ամբողջ ծավալով բացահայտված է

Ֆեյսում քաղաքական թեմաներով ստատուս գրողներին կխնդրեմ նայել Գահերի խաղը ֆիլմը: Իհարկե, այն շատ քիչ ա քաղաքականությունից լիարժեք հասկանալու համար, բայց հաստատ ձեզ կօգնի գոնե պարզունակ բաները պատկերացնել: Թե չէ հնդկական սերիալների վրա մասնագիտացած մի տոննա բառան ժամանակ առ ժամանակ ընկնում ա ջաններիս…

Read more Comments Off on Էլ գնալու իմաստը

Դաշնակցությանը քրֆողները հավանաբար չեն հասկանում, որ հիմա Դաշնակցությունը, արդեն որպես Նիկոլի կոալիցիոն գործընկեր, կրկին վերդառնալու ա գործադիր մարմիններ…))

P.s. Ինչպես ասում ա հարևանս, կոշկակար Վալոդը, Դաշնակցությունը ինչպես միշտ կվերապրի հայ ազգին…

Դե Յեղափոխական են չէ՞` հին եղը փոխում, նորն են լցնում ու կրկին դառնում են “մաքուր” կուսակցություն

Read more Comments Off on Դե Յեղափոխական են չէ

Որպեսզի հատ-հատ չաթով չպատասխանեմ ընկերներիս, թե ինչու եմ այս օրերին լռում, կարճ ասեմ հասկացողների համար: Հստակ գիտեմ թե ինչով ա այս ամենը ավարտվելու, բայց և որևե մեկին խանգարելու ցանկություն չունեմ: Իսկ գիտեմ թե ինչով ա ավարտվելու, ոչ թե նրա համար որ Նոստրադամուսն եմ, այլ քանի որ էլեմենտար տրամաբանությունը հուշում ա, որ անհնար ա ամեն անգամ նույնաբովանդակ գործողությունների պարագայում ստանալ դիամետրալ այլ արդյունքը: Ասենք անհնար ա ամեն անգամ կաստտրյուլի մեջ լցնել քյալամ, գյազար ու բազուկը, ու ակնկալել, որ այս մի անգամը բորշի փոխարեն այնտեղից քյաբաբ դուրս կգա: Ամեն անգամ նույն բորշը դուրս կգա, մի քիչ աղի կամ անալի: Նենց որ թողեք հանգիստ այս օրերը անցկացնեմ հարևանիս, կոշկակար Վալոդի հետ զուտ փիլիսոփայական զրույցների ներքո…

Read more Comments Off on Որպեսզի հատ-հատ չաթով չպատասխանեմ ընկերներիս

Սա Հայաստանի Ազգային ժողովում Ծառուկյան խմբակցության պատգամավոր Տատյանա Միքայելյանն է, որը ոնց երևում է չի տիրապետում Հայաստանի պետական լեզվին, հայերենին: Սա այն դեպքերից ա, որ անգամ ինչ-որ բան մեկնաբանելն էլ ա ավելորդ, դե ինչքան Ծառուկյանն ա, այնքան էլ իրա պատգամավորներն են…

Read more Comments Off on Սա այն դեպքերից ա

Նկատե՞լ եք, թէ ինչպէս իրենք իրենցով հիացած Արցախեան շարժման երեսունամեակ են նշում։ Եւ ոչ ոք չի ասում՝ ձախողուեց մեր <<լենինղ, պարտիա, գորբաչով>> եւ <<միացում շարժումը>>։Ինչպէս սովետի օրոք, այդպէս էլ այսօր ԱՐՑԱԽԸ ոչ փաստացի, ոչ էլ իրաւականրէն Հայաստանի կազմում չէ։ Հայաստանը Արցախի կազմում գուցէ է, կայ փաստօրէն, բայց դա <<լենինղ, պարտիա, գորբաչով>> եւ <<միացում>> շարժման նպատակներից չէր։

Read more Comments Off on Նկատե՞լ եք

Ֆեյսբուքի մասնագիտացած աշխուժակներից մեկի աշխատանքային երկխոսությունից…

– Պարոն Գասպարյան, եթե պետք ա, ես կարամ ֆոռմա էլ հագնել, պետությանը, այսինքն ձեզ ավելի արդյունավետ ծառայեմ… – Քո պես նվիրական բոզի տղերքը մեզ դրսում են պետք…

Read more Comments Off on Ֆեյսբուքի մասնագիտացած աշխուժակներից մեկի աշխատանքային երկխոսությունից…
Top