Որպէս կանոն այդ օրն այցելում ենք Նորագաւթում հողին յանձնուած 5-րդ ջոկատի հրամանատար Յակոբ Փափազեանի եւ եռաբլուրում հանգչող նուիրեալների Բենիամին Յովհաննիսեանի, Դաւիթ Յովհաննիսեանի, Արտակ Յովհաննիսանի, Լեռմենտ Մելքոնեանի շիրիմներին։ Սիւնիքի Աշխարհազորի 627 կամաւորականներից 43-ը (այդ թւում 3 հայուհի) զոհուել են, հիմնականում պաշտպանելով նորաբնակ փախստականներին։ Եռաբլուրում լինելու ենք ժամը 11։00-ին, իսկ Մովսէս Գորգիսեանի մօտ ժամը 12։00,ին։ 11։30-ից հայերի մասին է հարցնում, թէ ինչու՞ է բանախօսը հայանպաստ դիրքորոշման կողմնակից եւ պատասխանը նաեւ Նժդէհի մասին (բաւական բանիմաց)։

Այն որ Հանրապետականը էշ-էշ Մենուային մտցրել ա իր ցուցակը, հասկացանք, բայց եթե չի ուզում վերջնականապես խեռի քաշվել, ապա մինչև ընտրությունների ավարտը պետք ա իրեն տնից դուրս չթողնի, առավել ևս հեռու պահի ընտանի կենդանիներից: Իսկ որ ավելի խելքով գտնվի, ընդհանրապես Մենուային, Գեղամյանին ու Բաբուխանյանին պետք ա տանի հանձնի Գալուստ Գրիգորիչին, թախանձագին խնդրելով, որ նենց պահի, որ մինչև ընտրությունների ավարտը հայ հասարակությունը իրենց չտենա: Կարան, ինչ-որ փակ տեղում Գալուստի հետ խորը փիլիսոփայական զրույցներ անցկացնեն, մինչև Հանրապետականը փորձի զբաղվել ընտրություններով: Այլ պարագայում պիզդեց ա լինելու, օր-օրի ավելի բեթար…

Read more Comments Off on Հանրապետականը էշ-էշ

Յանցագործների բացայայտումից եւ դատապարտոմից յետոյ ես փորձեցի նրանցից օրէնքով սահմանուած կարգով ետ ստանալ իրենց կատարած յանցագործութեան հետեւանքով իմ եւ պետութեան կրած վնասները (կամ դրանց մի մասը)։ Առաջին ատեանի դատարանը այդ օրինական պահանջը բաւարարեց, սակայն վերադաս կոռումպացուած դատարանները անտարակոյս մեզ քաջ յայտնի գործելակերպով բեկանեցին այդ որոշումը։ (Այն որ յանցագործները շոշափելի գումարներ էին ստացել եւ ունէին զգալի նիւթական միջոցներ, երեւում էր նոյն քրեական գործից․ միայն 100 000 դոլար մոսկուաբնակ ոմն Աբրահամեանից։ Նոյն Աբրահամեանա է, ով հետագայում ետ էր պահանջում (ձայնագրութիւնը տարածուեց համացանցում եւ առկայ է) արդէն մէկ ու կէս միլիոն դոլար․․․)

Read more Comments Off on Նոյն Աբրահամեանա է

Լսում եմ հանրապետականի եւ նիկոլականի բանավէճը։ Միայն մի հարցում համաձայնեցին, որ 1990-ին ոչ ոք անկախութեանը պատրաստ չէր եւ «կադր»-եր չկային։ Իսկ իրենց «պապա»-ներին անկախութիւն գաղափարը եւ դրան հասնելու, այն կեանքի կոչելու մասին քսան տաուց աւելի մատուցողներն էլ չեն եղել․․․Տրամաբանություն կա ասածների մեջ: 90 թ. իրենք մի թիմ էին և բնականաբար իրենց թիմում ոչ ոք պատրաստ չէր անկախությանը և գաղափար անգամ չունեին անկախության մասին սարսափից բացի: Իսկ իրենց պապան հանձնարարել էր որ իշխանական լափամանին մոտ կկանգնեք այն դեպքում երբ փակեք աչքներդ և չտեսնեք ու չհետևեք անկախության մարտիկներին: Սրանք հիմա էլ են ստրուկ, իսկ ,,անկախությունը,, իրենց պատկերացմամբ երկար պարան է, որը փոխարինում է այն կարճ պարանին, որով նախկինում կապում էին ախոռին:

Read more Comments Off on Հանրապետականի եւ նիկոլականի բանավէճը

Ոնց նայում եմ, այս անգամ Ռոբերտ Քոչարյանին միմիայն քաղաքական կամ այլ կարգի հրաշքը կարող է փրկել կալանավորումից: Ռոբերտը այս ամիսները այդպես էլ չկարողացավ արդյունավետ օգտագործել ներքաղաքական կյանքում իր ներկայությունը ապահովելու համար, իսկ Նիկոլի համար իր կալանավորումը վիզ պետք ա ընտրություններում շռնդալից հաղթանակի համար: Դե Վանեցյանն էլ մնացածը կապահովի… անընդունելի է ,որովհետև ոչ լևոնի ,ոչ սերժի մասին թեմա չկա :Այդ պատճառով սա համարում եմ ,մեկի վրա գցել ամեն ինչ և թռնել :Էն երկուսով ջրից ուզում են չոր դուրս գալ : Բայց վերջում կարելի է կազմել այն թեկնածուների ցանկը, ովքեր իրենց ընտանիքի անդամների թվից պակաս ձայն կհավաքեն…))

Read more Comments Off on Դե Վանեցյան

Վառեց իրեն, լրիւ վառեց բոլշեւկեան մնացուկը…Կարծում էինք, թէ սրա նմաններն անցեալում՝1917-22, 1937 թթ. են մնացել…Այլակարծութեան դէմ սպառնալիքներ է շաղ տալիս․․․Կարելի է հայ ժողովրդին շնորհաւորել, որ վերջապէս ունեցանք պատգամաւորութեան թէկնածու, ով ընդհանրապէս այլակարծութիւնը յանցագործութիւն է համարում։ Ինչն է ուժեղ, որ նշում է՝ «…կան քաղաքական ուժեր․․․» Այ բոլշեւիկ, այլ քաղաքական ուժերը նրանով են այլ, որ կարող են այլ կարծիք ունենալ։ Ու դեռ սպառնում է բոլշեւիկեան տեռորով ․․․Եւ այդպէս գժուած է, զի արդէն գիտի, որ ինքը վեց ամիս յետոյ Օ է լինելու։ Սրան ձայն տալ նշանակում է սկսել ազգային ու մարդկային ինքնասպանութեան գործընթացը։ Հայաստանի քաղաքացին այսօր պիտի գիտակցի սրա վտանգաւորութիւնը։ Բոլորին կարելի է ձայն տալ, բայց ոչ երբեք սրան․․․

Read more Comments Off on Վառեց իրեն

Այն, որ իրենց խոստումն այդպէս լկտիաբար, ստորաբար խախտելով իրենք հին «անարդար, ոչ թափանցիկ, անազատ եւհակաժողովրդավարական» իրավիճակ ամրագրող ընտրական օրէնսգրով կարող են գնալ արտահերթ ընտրութիւնների, իրենց իրաւունքն է, ինչպէս ցանկացած մարմնավաճառ ինքն է որոշում իր մարմինն ինչի ծառայեցնի, բայց դա ներելը, դրա համար հաշիւ չպահանջելը եւ աւելին՝ այդպիսիների համակիր մնալը, ոչ միայն քաղաքական ու իրաւական անկատար պատկերացումների, նաեւ բարոյազարկութեան վկայութիւն է, այլեւ բարձր մակարդակի անմեղսունակութիւն։

Read more Comments Off on Ձայն բարբառոց

Հոդվածի գաղափարը ծագեց ակադեմիկոս Պարիս Հերունու` 2000թ-ին տված հարցազրույցներից մեկը կարդալուց հետո, որում նա հատուկ ուշադրություն էր հրավիրում Արմենիա անվան ար- արմատի վրա` շեշտելով այն հանգամանքը, որ սույն արմատով բազում բառեր ունենք, այնինչ չգիտես ինչու որպես արմատ այն դուրս է մնացել լեզվաբանների ուշադրությունից և անգամ բացակայում է Հ. Աճառյանի <<Արմատական բառարանից>>… Հոդվածը նպատակ չունի որևէ մեկի ազգային արժանապատվությունը շոյելու անհերքելի փաստերով, որոնք ևս մեկ անգամ և ապացուցում են Հայկական լեռնաշխարհի` քաղաքակրթությունների օրրան լինելու հանգամանքը:

Read more Comments Off on Արմենիա -Երկիր Արևի

Հարգելի Հայրիկյան, Հայաստանում բացարձակ ժողովրդավարության է արդեն իսկ, վարչապետ Հայտարարեց, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, բայց փող չլինելու պատճառով, աշխատավարձ է ստանում միայն մեկը, մնացիալը խորհրդատուներ են, քանի որ, բոլորի կարծիքը հաշվի է առնվում, ուրեմն մենք գտնվում ենք բացարձակ ժողովրդավարության մեջ։Կարող է ցեղապաշտական («ռասիստական») թուալ, բայց հեղինակի վկայութեամբ պարզ վիճակագրութիւն է…Կարծում եմ, կը համաձայնեք ինձ հետ, որ լաւ միտք է․ «Aram Manukyan · Գաղութացնողը, լինի դա արտաքին (…թուրք, ռուս եւ այլն), հանրապետական (…ՀՀՇ, ՀՀԿ եւ այլն) կամ տեղական (…Մանւել, Լիցկա եւ այլն) գաղութացնում է նւազեցնելով մարդկանց իրաւունքները։

Read more Comments Off on Հայաստանում բացարձակ ժողովրդավարության է

Նոյեմբերի 22, 1988 թ.։ Սա «օկուպացուած» Հայաստանի բարձրագոյն կառոյցի՝ Գերագոյն խորհրդի առաջին չգիտակցուած անկախական դրսեւորման օրն էր։ Մոսկուան արգելել էր արտահերթ նիստ հրաւիրել, սակայն պատգամաւորների մի զգալի մասը չենթարկուելով այդ հրահանգին որոշեց նիստը գումարել Օպերայի դահլիճում։ Քննարկւում էին Արցախին վերաբերող հարցեր, սակայն ամենեւին էլ կարեւոր չէր քննարկուող նիւթը։ Կոմունիստական բռնապետութեան մէջ Մոսկուային մշտապէս հլու-հնազանդ ՀՍՍՀ Գերագոյն խորհուրդը յանկարծ արհամարհում է Մոսկուայի հրամանը եւ նիստ գումարում։ Պատգամաւորները ցաւօք սրտի չէին գիտակցում, որ իրենք սարսափելի նախադէպ են ստեղծում, որ այդ քայլով ըստ էութեան անկախութիւն են ազդարարում Մոսկուայից, սակայն իրենք՝ փորձառու կայսերապշտները գիտակցում եւ շատ լաւ հասկանում էին կատարուածի անկախական բնոյթը եւ նրա վտանագաւորութիւնը իրենց համար։ Հենց նոյն օրն էլ ուշ գիշերին Երեւանում արտակարգ դրութիւն յայտարարուեց։ Մեր պատմաբաններն այդպէս է գիտական գնահատական չտուեցին այս օրուայ հետ կապուած երեւոյթներին։

Read more Comments Off on Կոմունիստական բռնապետութեան
Top