Արարատի մարզ այցից հետո Նիկոլը շատ ավելի լավ կաներ մի հատ բանաստեղծություն կամ չափածո գրեր մարզպետ Գարիկ Սարգսյանի գործունեության մասին, թե քանի բարեկամի ա գործի տեղավորել, ինչ պաշտոններում, դեռ քանի հերթի կանգնած բարեկամ ունի, ու վերջապես այդ մարզում քանի հեկտար ջրվող տարած կա։ Հաստատ դա շատ ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնեն հասարակության շրջանում…

Read more Comments Off on Նիկոլը շատ ավելի լավ կաներ

Բայց մի բան ասեմ, էլի։ Երկիրը ժամանակ առ ժամանակ ռեստարտ տալն էլ իր կայֆը ունի՝ օրինակ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը դառնում ա քաղհալածյալ ու սկսկում ա ոստիկանություն բաժիններից տուն չգալ, իսկ երկար տարիկներ առաջադեմ երատասարդների համբավ ունեցողները սկսում են չտարբերվել Օսվենցիմի պահակներից։ Անկախ ամեն ինչից կյանքը դառավ հետաքիքր․

Read more Comments Off on Բայց մի բան ասեմ, էլի

Մարդ կա նույն էրոտիկ նկարով բայց անունը հա փոխած արդեն 4 անգամ ընկերության զապրոս ա տալիս: Գոնե թազա էրոտիկ նկար դիր…

Սոված շունիկները հաճախ չեն էլ պատկերացնում, որ իրենց անդադար հաչոցի շնորհիվ աճում են քո ստատուսի գները: Վերջում բուլյոնից զտված ոսկոռները ձեզ եմ տալու…))

Երբ միջազգային կառույցը դատապարտում ա, իսկ Հայաստանի իրավապաշտպան կառունցների մեծ մասը մուկիկ ա կտրել…

Read more Comments Off on Երբ միջազգային կառույցը դատապարտում ա

Քաղաքական պայքարը գնալով սրվում է։ Մի կողմում ժողովրդի հիմնական զանգվածն է, մյուս կողմում՝ օլիգարխիան։ Նիկոլ Փաշինյանը կենաց ու մահու ճակատամարտ է տալիս հարստահարիչների դեմ։ Այս պատերազմի արիերգարդային հիմնական մարտը Երևանի ավագանու ընտրություններն են։ Ցավոք, ընտրողների որոշ քանակություն պաշտպանելով Նիկոլ Փաշինյանի ներքին և արտաքին քաղաքականությունը, այնուամենայնիվ հակված չէ ձայնը տալու քաղաքապետի նրա թեկնածուի՝ Հայկ Մարությանի օգտին։ Ցանկանում եմ ընդգծել, որ ձայն չտալով Հայկ Մարությանի գլխավորած Երևանի ավագանու ցուցակին՝ մենք դանակ ենք բարձրացնում Նիկոլ Փաշինյանի թիկունքին՝ ձախողելով նրա պայքարը հանուն հայ ժողովրդ ապագայի։ Ուրեմն առաջ, մի քայլ ևս դեպի ապագա, Երևանի քաղաքի ավագանու ընտրություններում ապավինենք Նիկոլ Փաշինյանին և նրա թեկնածուներին…

Read more Comments Off on Քաղաքական պայքարը գնալով սրվում է

Տվյալ պահին Ռուսաստանի Դաշնությունում թեժ է (մարդամեկի ականջը կանչի)։ Մարդիկ բացահայտ իրենց բողոքն են արտահայտում Պուտինի կառավարման համակարգի դեմ։ Օմոնականների գործելաոճը հիշեցնում է մեր ոչ վաղ անցյալը։ Ձեռագիրը նույնն է։ Փողոց դուրս եկած մարդիկ բողոքում են կենսաթոշակային տարիքի շեմը բարձրացման դեմ, և ոչ միայն։ Իսկ ստորև ներկայացված քոմենթները ավելի քան խոսուն են։

Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում՝ վերջինիս ներվային ջղաձգումների պատճառը նաև սա էր հավանաբար, որ ՌԴ քաղաքացու մոտ կարթնանա արժանապատվության զգացումը և կհանգեցնի ներքին խռովության ալիքի բարձրացմանը։

Մարդիկ հիմար չեն, ու կան բազում հարցեր, օրինակ այս մեկը, թե ինչու հատկապես այս վերջին շրջանում Ռուսաստանի շուրջ օղակը ավելի ու ավելի է սեղմվում, կամ հենց թեկուզ թոշակի հարցը։ Էլ չասենք քայքայվող տնտեսությունը։

Ի՞նչ ասել է՝ կախված լինել միայն նավթագազային ռեսուրսներից, մի ինչ որ մաս էլ սրան-նրան զենք վաճառելու հույսին նստել։

Ամոթ էլ է, լինելով հսկա՝ նեղում են ինչ որ պատժամիջոցներով։ Էս ինչ թշվառ օրի հասցրին դրանք այդ երկիրը, որ ստիպված իր իսկ ոխերիմ թշնամի թուրքի հետ է հիմա էլ անհաջող ու ստորաքարշ գործարքների մեջ մտել, մեզ էլ դնում անհարմար դրության մեջ։

Read more Comments Off on Ռուսաստանի Դաշնությունում թեժ է

Բավականին զավեշտալի ա, երբ ժամանակ առ ժամանակ ֆեյսի պատիդ հայտնվում ա կյանքից հոգնած հերթական էշ գզողը ու սկսում հոխորտալ, թե բա դուք ի՞նչու չէիք խոսում, երբ Բրուտոսը սպանում էր Հուլիոս Կեսարին…

Read more Comments Off on Բավականին զավեշտալի ա

Այսօր դաժան երազ եմ տեսել: Երազումս Մերսում Դինուլը բռնել էր ստատուսիցս, թափ էր տալիս ու գոռում, ի՞նչքան փող ես վերցնում ամեն գրածիդ համար: Հասկացա որ իրոք մի լավ մերսման գնալու ժամանակն ա՝ աշխատած փողը պետք ա ծախսել ճիշտ ուղղությամբ…))

Read more Comments Off on Այսօր դաժան երազ եմ տեսել

Ռոբերտ Քոչարյանը հրապարակայնորեն կոչ ա արել Մարտի 1-ի գործի վրայից «հանել նախաքննության գաղտնիքը»: Իր հերթին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Մարտի մեկի գործն ամբողջ ծավալով բացահայտված է»: Ինձ թվում ա, այս պարագայում նախաքննական մարմինին շահարկումներից խուսափելու նպատակով ընձեռնված է հնարավորություն «հանել նախաքննության գաղտնիքը», որպեսզի հասարակությունը ողջ ծավալով ծանոթանա գործով ձեռք բերված բոլոր ապացույցներին ու տեսնի մեղադրանքը ինչքանով է հիմնավոր: Ու ով է ճիշտ ով սխալ…

Read more Comments Off on Մարտի մեկի գործն ամբողջ ծավալով բացահայտված է

Այն ինչ անում ա Նիկոլը ռուսների հետ, կարա անի, եթե ունի հստակ պայմանավորվածություններ Վաշինգտոնի հետ՝ անվտանգության առումներով: Եթե չունի այդ հստակ պայմանավորվածությունները, ապա այն ինչ անում ա բավականին թանկ կարող է նստել և երկրի և իր վրա…

Մենք էլ նրանց “նախիրն” էնք, որ Սերժը քշում էր դեպի Եվրոպա, հետո էլ կես ճանապարհին միտքը փոխեց, ու որոշեց “նախիրը” քշել դեպի հյուսիս։ Հիմա էլ մեզ ասեցին, որ “դիսլոկացիան” չենք փոխելու։ Բայց կարող է Նիկոլը կուլիսների հետևում, թաքուն պայմանավորվություն էլ ունենա՞։ Ժողովուրդն էլ հլու հնազանդ էլի պիտի “դիսլոկացիան” փոխի։ Ինձ էլ մնում է չակերտները նախրի վրայից հանեմ։

Read more Comments Off on Մենք էլ նրանց “նախիրն” էնք

Ֆեյսում քաղաքական թեմաներով ստատուս գրողներին կխնդրեմ նայել Գահերի խաղը ֆիլմը: Իհարկե, այն շատ քիչ ա քաղաքականությունից լիարժեք հասկանալու համար, բայց հաստատ ձեզ կօգնի գոնե պարզունակ բաները պատկերացնել: Թե չէ հնդկական սերիալների վրա մասնագիտացած մի տոննա բառան ժամանակ առ ժամանակ ընկնում ա ջաններիս…

Read more Comments Off on Էլ գնալու իմաստը
Top