Հարգելի ուսանողներ,ասպիրանտներ, գիտնականներ՝ այս կամ այն արևմտյան երկրում սովորելը, ատենախոսություն պաշտպանելը կամ հետազոտություն իրականացնելն ամենևին չի վկայում, որ դուք դարձել եք հրաշք մասնագետներ կամ գիտնականներ: Մեծության միակ ցուցանիշն այն գիտական նորույթն է, որ դուք տվել եք մարդկությանը, իսկ այդ նորույթը կարող է ստեղծվել աշխարհի ցանկացած երկրում՝ օրինակ Հայաստանում:

Read more Comments Off on Հարգելի ուսանողներ

Չար լեզուները պնդում են, որ այս բուրժուա-դեմոկրատական հեղափոխության աջակիցներից ու ֆինանսավորողներից էր Գրանդ Տաբակիչի, նույն ինքը Վարդանյանների ընտանիքը, որի ներկայացուցիչը Հանրապետականում անգամ հեղափոխության բուռն օրերին նախընտրեց վայր դնել պատգամավորական մանդատը, երբ առաջին փուլում այդ կուսակցությունը տապալեց Նիկոլի վարչապետ ընտրվելը։ Ու արի ու տես, որ հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո, Տարոնի դեմ պայքարի անվան տակ մարտնչող երիտասարդությունը ավիրեց Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այն այգու ցանկապատը, որտեղ Վարդանյանների ընտանիքը իրականացնում էր վերանորոգում ի հիշատակ իրենց հոր։ Հավանաբար վերանորոգվող այգու ցանկապատի ավիրումը եւ այդ գործողության կադրերի շռնդալից տարածումը նպատակ էր հետապնդում հուշելու Վարդանյանների ընտանիքին, որ նույն ազատամիտ ու հեղափոխական երիտասարդությունը կարա ասենք վաղը որոշի պայքարի ծխախոտի եվ ծխախոտագործության դեմ, ու հեղափոխական իր արդար ցասումը ուղղի նաեւ այդ ուղղությամբ’ բահերով եւ քլունգնորով գոտեպնդված։ Իյարկե, այս ամենը իհարկե խիստ պատահականություն է, սակակն ես չեմ զարմանա, որ նույն կերպ լրիվ պատական արդար հեղափոխականներից հաջորդը նորից տուժի Գրոսմայստերի դեմ դուրս եկաց որեւէ օլիգախ

Read more Comments Off on Չար լեզուները պնդում են

Դաշնակցությանը քրֆողները հավանաբար չեն հասկանում, որ հիմա Դաշնակցությունը, արդեն որպես Նիկոլի կոալիցիոն գործընկեր, կրկին վերդառնալու ա գործադիր մարմիններ…))

P.s. Ինչպես ասում ա հարևանս, կոշկակար Վալոդը, Դաշնակցությունը ինչպես միշտ կվերապրի հայ ազգին…

Դե Յեղափոխական են չէ՞` հին եղը փոխում, նորն են լցնում ու կրկին դառնում են “մաքուր” կուսակցություն

Read more Comments Off on Դե Յեղափոխական են չէ

Որպեսզի հատ-հատ չաթով չպատասխանեմ ընկերներիս, թե ինչու եմ այս օրերին լռում, կարճ ասեմ հասկացողների համար: Հստակ գիտեմ թե ինչով ա այս ամենը ավարտվելու, բայց և որևե մեկին խանգարելու ցանկություն չունեմ: Իսկ գիտեմ թե ինչով ա ավարտվելու, ոչ թե նրա համար որ Նոստրադամուսն եմ, այլ քանի որ էլեմենտար տրամաբանությունը հուշում ա, որ անհնար ա ամեն անգամ նույնաբովանդակ գործողությունների պարագայում ստանալ դիամետրալ այլ արդյունքը: Ասենք անհնար ա ամեն անգամ կաստտրյուլի մեջ լցնել քյալամ, գյազար ու բազուկը, ու ակնկալել, որ այս մի անգամը բորշի փոխարեն այնտեղից քյաբաբ դուրս կգա: Ամեն անգամ նույն բորշը դուրս կգա, մի քիչ աղի կամ անալի: Նենց որ թողեք հանգիստ այս օրերը անցկացնեմ հարևանիս, կոշկակար Վալոդի հետ զուտ փիլիսոփայական զրույցների ներքո…

Read more Comments Off on Որպեսզի հատ-հատ չաթով չպատասխանեմ ընկերներիս

Խիստ տարօրինակ զուգադիպությամբ, ռուս-թուրքական վերջին մերձեցման դեմ աղաղակողների մեջ կան նաև նրանք, ովքեր ժամանակին իրենց կոտորում էին հանուն հայ-թուրքական մերձեցման: Բա եթե թուրքի հետ մերձենալը տենց լավ բան ա, խի եք հիմա խառնվել ու ձեզ ճղում, թողեք թող ռունս էլ մերձենա

Read more Comments Off on Խիստ տարօրինակ զուգադիպությամբ

Երբ Երևանում ոստիկանը ապօրինություն է անում քաղաքացու նկատմամբ, բոլորը մեղադրում են ոստիկանին, երբ Գյումրում ոստիկանը ապօրինություն է անում քաղաքացու նկատմամբ, բոլորը կրկին մեղադրում են ոստիկանին: Ոչ մեկի մտքով չի անցնի նման դեպքերում մեղադրել ասենք երևանցիներին կամ գյումրեցիներին: Իսկ ահա երբ Ղարաբաղում ոստիկանը ապօրինություն է անում քաղաքացու նկատմամբ, մի խումբ խելապակասներ սկսում են մեղադրել ղարաբաղցիներին, այդ կերպ բացահայտելով իրենց հայատյաց ու հիվանդ էությունը…

Read more Comments Off on Մի բան ասեմ, էլի

Սա Հայաստանի Ազգային ժողովում Ծառուկյան խմբակցության պատգամավոր Տատյանա Միքայելյանն է, որը ոնց երևում է չի տիրապետում Հայաստանի պետական լեզվին, հայերենին: Սա այն դեպքերից ա, որ անգամ ինչ-որ բան մեկնաբանելն էլ ա ավելորդ, դե ինչքան Ծառուկյանն ա, այնքան էլ իրա պատգամավորներն են…

Read more Comments Off on Սա այն դեպքերից ա

Հետաքրքիր ա, ոչ մի չաթլախն/չաթլախներն էին բողոքել իմ երկու օր առաջ դրված վերջին հումորային նկարի դեմ, որի պատճառով ֆեյսը այն ջնջեց: Քանի անգամ եմ ասել, այ ծայրիկներ, ում դուրը չի գալիս իմ գրածը կամ տեղադրածը, ունեցեք ինքնասիրություն ու ինքնամաքրվեք ֆեյսի ընկերներիս շարքերից…

Read more Comments Off on էդ նամուսով հայերն են եղել. մի նեղացեք

Ակնհայտ է, որ առկա սահմանադրությամբ նախագահին պետք է ընտրի ոչ Ազգային ժողովը, այլ ժողովուրդը, ակնհայտ է, որ բրիտանահպատակությունը թույլ չի տալիս Արմեն Սարգսյանին լինելու նախագահ: Բայց կընտրիվի նա ու Ազգային ժողովի կողմից, քանի որ ռեժիմի համար անգամ իրենց թխած սահմանադրության ոչ մի կետ նշանակություն չունի: Անգամ եթե Արմեն Սարգսյանը անգամ ներկայումս ընդհանրապես չունենար Հայաստանի անձնագիր, ռեժիմը էլի ցանկության դեպքում իրեն կօծեր նախագահ:

Read more Comments Off on Ակնհայտ է

Նկատե՞լ եք, թէ ինչպէս իրենք իրենցով հիացած Արցախեան շարժման երեսունամեակ են նշում։ Եւ ոչ ոք չի ասում՝ ձախողուեց մեր <<լենինղ, պարտիա, գորբաչով>> եւ <<միացում շարժումը>>։Ինչպէս սովետի օրոք, այդպէս էլ այսօր ԱՐՑԱԽԸ ոչ փաստացի, ոչ էլ իրաւականրէն Հայաստանի կազմում չէ։ Հայաստանը Արցախի կազմում գուցէ է, կայ փաստօրէն, բայց դա <<լենինղ, պարտիա, գորբաչով>> եւ <<միացում>> շարժման նպատակներից չէր։

Read more Comments Off on Նկատե՞լ եք
Top