Նույնիսկ էս սակագնով

Նույնիսկ էս սակագնով, որը տարբեր տեղերում գրվում է տարբեր թվանշաններով սկսած 160-ից մինչև 200, եթե հաշվում ես բալոնիդ պարունակության հնարավորությունը, գազի ջերմաստիճանը և այլ գործոններ, ապա գանձվող գումարը շատ տեղերում գերազանցում է նույնիսկ սպասված խաբեության աստիճանը՟: Օրինակ երբ ես ճամփին պատահած մի գազալցակայանում խնդրեցի բացատրել թե ինչպե՞ս է 180 դրամ խորհանարդ մետր սակագնով վաճառվող գազը իմ մեքենայում լիցքավորվել 5450 դրամի…. Եթե բաժանենք 180-իկստացվի մոտ 30 խորհանարդ մետր գազ: Իմ մեքենայի բալոնները 200 ճսման դեպկում կարող են լիցքավորել 16 խորհանարդ մետր գազ, եթե հաշվենք որ լիցքավորում են 250 ճնշումով, ապա մեկ քառորդով ավել այսինքն

մաքսիմում 20 խորհանարդ: Դա դեռևս գազի իդեալական 20c ջերմաստիճանի դեպքում: 30 խորհանարդ լցնել կնշանակի թույլատրվածի կրկնակի չափով ինչի դեպքում բալոնը պետկ է պայթի իսկ ճնշումը պետկ է առնվազն 400 ցույց տա: «Ապեր մենկ խոռանարդով ենք լցում» եղավ պատասխանը, ու ինձ ցույց է տալիս էկրանը հետվի կողմից որպես ապացույց « հենա 26 խորհանարդ լցրել ենք» Ընկեր ջան դու կարող է մետր վայրկյանով էլ լցնես քանզի ըստ երևույթին ձեր ֆիզկուլտուրայի և մաթեմատիկայի դասատուն նույն անգլերենի դասատուն է եղել, բայց ինձ քո գլխի երկրաչափական ձևի անունով չես շփոթեցնի, նորից եմ ասում, 180 դրամով մեկ ու վեց բալոնը ո՞նց ես 5450 դրամի գազ լցրել, մանավանդ որ բալոնը դատարկ էլ չէր… Մի խոսքով այ նման առերեսորեն ու լկտիաբար մարդկանց խաբող, թալանող, քցող բիզնեսների ու մարդկանց ակնհայտ անպատժելիուտյունն է, որ չի թողնում մեր երկիրը ծաղկի: Հայոց Ազգային Գվարդիան պայքարելու է նման երևույթների դեմ նույնպես, և պահանջելու ենք, որ այլևս մեր քաղաքացիներին իրենց նախնիների տեղը, այսինքն էշի տեղ չդնեն, սկսած կանաչի վաճառողից վերջացրած ամենամեծ բիզնեսմեններով….