Ես միշտ դեմ եմ

Ես միշտ դեմ եմ եղել ընտրություններին այս համակարգում: Բայց այս ընտրությունները գուցե ավելորդ չէր այն տեսանկյունից, որ կարելի է վերջնական ու անբեկանելի եզրակացության գալ համենայն դեպս երկու հարցում: Առաջինը, որ ՀՀԿ բանդայի համար չկա պատերազմ, չկան սպանված հայորդիներ, չկա երկիրը կորցնելու մտահոգություն, և չկա ոչ մի սրբություն դրանց համար, փոխարենը կա մեկ խնդիր` ամեն գնով շարունակել պահել իշխանությունը, նույնիսկ եթե դրա պարագայում կարող են զոհվել հարյուրավոր երիտասարդ զինծառայողներ: Երկրորդը եզրակացությունը. Չի կարող լինել ընտրություն այս

համակարգում, չի կարող լինել որևէ ինստիտուցիոնալ պայքար զինված բանդաների դեմ: Ժամանակն է հրաժարվել գրասենյակային ֆորմատից: Պայքարի միակ տեղը փողոցն է: Չեմ ակնկալում բոլորի ներկայությունը փողոցում և համաձայնությունը այս հարցում: Գրասենյակային ֆորմատի մարդը միևնույն է մնալու է իր անշառ տեղում: