Դաշնակները պետության մասին են հիշել

Դաշնակները պետության մասին են հիշել, հիշել են որ պետություն ունեն, որը գուցե միայն ՀՀԿ֊ի հետ կիսվելու համար չի: և գտել են դա իրենցից բացի էլի դավաճան, ընդ որում փաստորեն դավաճանում Ռուսաստանը չի, որը մամուլում հրապարակում էր մատակարարվող զենքի տեսականին և քանակը, Ռուսաստանի հատուկ ծառայությունները չեն, որոնք պատերազմի օրերին չգիտես ինչու հայտնվել էին առաջնագծում, դավաճանում հարձակման մասին տեղյակ ու ոչինչ չարած հրամանատարները չեն,

որոնք մատաղ արեցին մեր երեխեքին, դավաճանը փաստորեն սերժն ու խաչատուրովները չէին, որոնք զինադադար էին կնքում առանց կորցված տարածքները հետ բերելու, դավաճանը փաստորեն բոլոր տեղյակները չէին, ովքեր գաղտնի էին պահում հանձնածի տարածքները, դավաճանը փաստորեն դեգեռալները չէին, որոնք զինվորը զենքի, հագուստի ու սնունդի հաշվին միլիարդատերեր են դարձել, դավաճանը փաստորեն այդ ամենը բացահայտողներն են: Բայց ի՞նչ կարգի ստոր կարելի է լինել և շարունակել աչք փակել այս ամեն ինչի վրա: