Բոլոնկինը ինձ զգուշացրեց

Բոլոնկինը ինձ զգուշացրեց, որ մտքովս չանցնի օգտագործել նամակագրութեան ընթացքում։ «Գրաքննիչն ու հատուկ բաժինը ուլտրամանուշակագոյն սարքով անցնում են նամակների վրայով գաղտնագիր բացայայտելու նպատակով։ Սա պիտանի է միայն մեր ստացած նամակներին ուղեկցող ծանուցագրերի վրա գրելու համար։ Ծանուցագիրը մեզ մոտ չի մնում։ Մենք ստորագրում ենք գրաքննիչի կամ հատուկ բաժնի աշխատակցի ներկայութեամբ եւ նա անմիջապէս տալիս է փոստատարին»։ Դրանից հետեւում էր, որ պէտք է աննկատ պահել ստացուած նամակի ծանուցագիրը։ Երբ ընդամենը մէկ երկու նամակ ես ստանում, նոյնիսկ ամենավարժ աճպարարը չէր կարողանայ։ Սաշան քիչ նամակներ էր ստանում։ Ես արտակարգ շատ եւ որպէս կանոն ծանուցագրերով։ Դա ինձ հնարաւորութիւն էր տալիս նոր եկած նամակի ծանուցագիրը պահել ու դրա փոխարէն գրաքննիչին

տալ նախորդ անգամ ստացածս նամակի ծանուցագիրը, որի վրայ արդէն արուած էին գրառումները։ Բոլոնկինը գտել էր ճանապարհը, բայց օգտագործելու հնարաւորութիւնների տեսակետից ես մեծ առաւելութիւն ունէի։ Միայն Ելենայից ամիսը տասնհինգ-քսան նամակ ու բացիկ էի ստանում՝ հիմնականում պատուիրուած եւ ծանուցագրերով։ Նոյնքան էլ գրում էին քոյրերս իրար հետ, Ազատ Արշակեանի քոյրիկը՝ Անժիկը։ Անկախ ինձնից նամակ ստանալուց մշտապէս գրում էին մեր գաղափարակից աղջիկները՝ մանաւանդ Անահիտ Կիրակոսեանը։