Ազգային բառն այսուհետ պետք է հանել

Ազգային բառն այսուհետ պետք է հանել Ազգային ժողովի մասին խոսելիս, քանզի կա ՀՀԿ և կեղծ ընդդիմություն, բացառությամբ մի քանի անձանց, ովքեր ոչ մի էական դերակատարություն չունեն։ Ազգայինի փոխարեն կա 300000 դրամի համար կյանքի ու մահվան կռիվ տվող մեծապատիվ մուրացկանների մի խումբ, մարդիկ, ովքեր իբր կոալիցիայի մաս չեն, բայց ՀՅԴ-ից ավելի կոալիցիոն են իրենց գործելաոճով։ Այս ժողովը մի խումբ է, որտեղ յուրաքանրյուրն աշխատում է անել հնարավորը ամսական իր 300000-ը չկորցնելու համար, քանզի այդ ժողովից դուրս նրանք այլ տեղում դրսևորվելու ունակ չեն։ Ահա այս

ապազգային կառույցում են լոկ իրենց սպասում ՀՀԿ-ի իշխանությունը չկորցնելու համար, քանզի հենց ՀՀԿ-ին են նրանք պետք ամենաշատը։Մարդու խղճալը գալիս է, մտածում եմ եթե հարուստ լինեի, ամսական սրանց պատրաստ էի անգամ 500000 դրամ վճարել, միայն թե հեռու մնային իմ հայրենիքից և հայ ժողովրդի ազգային արժանապատվությունից։