Հիմա հայրենիքին

By in ՄԱՄՈՒԼ, ՄՇԱԿՈՒՅԹ, ՍՊՈՐՏ on December 14, 2016

Հիմա հայրենիքին անձնազոհ մարդկանց ներկայությունն է պետք, ոչ թե միայն Գառնի, խորոված, լավաշ, հյուրանոց վայելողներ: Պետք են նրանք, ովքեր պատրաստ են դուրս գալ փողոց և մնալ այնտեղ այնքան, մինչև հայրենիքը չազատագրվի բռնակալներից: Սա արդեն պայքար չէ, սա կենաց-մահու կռիվ է: Կառավարությունը, որը ԿԳԲ-ի կամակատարն է (ՀՀԿ ծածկանունով), ազգի նվիրյալներին ձերբակալել է, մյուս նվիրյալներին էլ ստիպել է, որ արտագաղթեն, մնացածներին՝ կաշառել, ոմանց էլ հանցակից է դարձրել, որպեսզի հանկարծ չհամարձակվեն հակաճառել»:


Վիգեն Ավետիսի խոսքով՝ իրավիճակն օրհասական է: Քանդակագործն ընդգծեց, որ սփյուռքում ծնված հայրենասեր հայերի առաջարկը շատ դեմոկրատական է, սակայն հավելեց. «Գառան պարզությամբ դուրս գալով սոված գայլերի ոհմակի դեմ՝ միայն հիասթափություն կփոխանցեն: Ընտրությունները չկեղծվել չեն կարող»: Արվեստագետի պնդմամբ՝ Մոսկվան, Վաշինգտոնն ու այլ գերտերություններ չեն ճանաչի Արցախը, բայց կճանաչեն կեղծված ընտրությունները: