Դա ծնողների դաստիրակությունից է գալիս

By in ՄԱՄՈՒԼ, ՄՇԱԿՈՒՅԹ, ՍՊՈՐՏ on March 21, 2017

Դա ծնողների դաստիրակությունից է գալիս, ու նաև նրանից, որ մեզ՝ քաղաքական գործիչները իրենց թե կոչերում և թե լոզունգներում՝ անվանում են հպարտ Հ.Հ.-ի քաղաքացիներ, իսկ որքան ես հիշում եմ` ըստ Պողոս առաքյալի հպարտությունը յոթը մահացու մեղքերից մեկն էր համարվում, որի մասին միշտ հիշատակվում է նաև Հայ առաքելական եկեղեցում: Իսկ մեր ժողովորդը հպարտությունը համարում է՝ բնավորության դրական գիծ, որը ես անձամբ չեմ ընդունում…Մեծերը հարգանքի կարիքն ունեն, իսկ մեր մոտ մի տեսակ աղավաղված է՝ կարծես թե:Հպարտ բառի մեջ, պարտ արմատը կա, որը

պարտավորեցնող է այն իմաստով, որ եթե պարտքդ կատարում ես, ներքուստ բավարարում ես ապրում, այլ ոչ թե պարարտանում… Շատ նրբութիւններ կան բառերում, որ հոգևորականը պիտի հասցնի իր համայնքի գիտակցութեանը, որպեսզի հոգևոր զարգացում ապրի ունկնդիրը։ Բայց դրա համար, միայն քարոզը բավարար չէ, այլ անհրաժեշտ է նաև հոգևորականի անձնական օրինակը, բայց դա ևս, շատերին տեսանելի բարձրութեան վրա չէ, արդեն վաղուց։