Ոչ լաւ կեանքից եղան

By in ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆ, ՍՊՈՐՏ on September 2, 2016

Ոչ լաւ կեանքից եղան հոսպիտալում եւ բժշկական անձնակազմի հետ հաճելի ժամանակ ունեցանք։ Գրքերս սպառուեցին. պարզուեց, քիչ եմ վերցրել։ Երեկոյաեան տօնական միջոցառումն էր Իսահակի աղբիւր վայրում։ Մինչ այդ մեր հիւարոցի մերձակայ ծառերից վայելեցինք թուզ։ Այդպիսի մեծ ու համեղ թուզ այն էլ ծառից առաջին անգամ էինք վայելում։ Կողքից մի մարդ հաճոյքով ուղղորդում էր։ Յետոյ իմացանք, որ հիւրանոցի տնօրէնն ու սեփականատէրն է՝ Համլետ Ասրեան։ Իսկահակի աղբիւրը անցեալում միայն աղբիւր էր։ 1992 թ.-ին եմ այդ աղբիւրի մօտ արժանացել հիւրասիրութեան։ Հիմա շքեղ ռեստորան է կառուցուած։ Շքեղ էր նաեւ նոր բարձրորակ եւ ընտիր լուսաւորուած ճանապարհը։


Լաւ էր, որ խնջոյքում յոտնկայս էինք։ Մթնոլորտը ջերմացնող կամերային քառեակի թաւջութակահարուհին եղբորս՝ Հոլիվուդի սիմֆոնիկ նուագախմբում նուագող Վահէ Հայրիկեանի հին գործընկերներից էր,։ Անհասկանալիօրէն ընթրիքը չօրհնուեց՝ չնայած Պարգեւ սրբազանը ներկայ էր։ Խօսեց միայն Բակոյ Սահակեանը։ Հնչեց միայն ԱՐՑԱԽԻ հիմներգը (լաւ ենք մտել ԱՆԿԱԽ ԱՐՑԱԽԻ դերի մէջ)։