Մայրական կողմից պապս

Մայրական կողմից պապս` Գաբրիելը հայտնի հոգևորականների Տեր-Հովհաննիսյանների թոռն էր, և քանի որ նախկինում հիմնականում հոգևորականներն են գիր ու գրականությունը պահել Տեր-Հովհաննիսյանները նույնպես գրի են առել և պահել ժողովրդական ասացվածքներ, հեքիաթներ, առասպելներ և պատմություններ: Սերնդե սերունդ այդ

հեքիաթները փոխանցվել և ապրել են: Հովհաննես Թումանյանը իր անկրկնելի հեքիաթներից շատերը վերցրել է հենց ժողովրդական այդ գրերից և պատմություններից; Պապս մեզ պատմում էր դրանցից մի քանիսը, այսինքն նույն Թումանյանի հեքիաթներից բայց դեռ չհղկված վիճակում: Միգուցե նրանք թումանյանի ոսկե գրչի հմայքն ու շարահյուսությունը չունեին, բայց միևնույն է յուրովի շատ հետաքրքիր էին: