Հայտնի է թե ինչի համար է Քոչարյանը բառացի ասել է. «Սե՛րժ, փեսայիդ ասա, թող թարգի էդ սերիալը»

By in ՀԱՅԱՍՏԱՆ on June 29, 2020

Շաբաթ լրատվականը մի շարք տեղեկություններ է ստացել վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնապես հաստատված հանդիպումից: Ներկայացնենք դրանցից մեկը. Հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի Ռոբերտ Քոչարյանը հանդիմանել է Սերժ Սարգսյանին` իր փեսայի կողմից նկարահանվող խոհանոցային սերիալի համար: Զինվորական բովով ու քաղաքական բարձր պաշտոններով անցած մարդկանց, ըստ Քոչարյանի, սազական չէ ունենալ ընտանիքի անդամներ, ովքեր իրենց թիթիզություններով վարկաբեկում են ոչ միայն իրենց, այլև բոլոր գործընկերներներին:

Քոչարյանը բառացի ասել է. «Սե՛րժ, փեսայիդ ասա, թող թարգի էդ սերիալը»: Սերժ Սարգսյանն ինչպես միշտ փորձել է արդարացնել և պաշտպանել փեսային ու ասել, որ տղան իրենց ընդհանուր գործի համար է աշխատում, և որ ցանկացած եղանակով Նիկոլ Փաշինյանին վարկաբեկելը կօգնի Քոչարյանին վերցնել իշանությունը, ինչին ի պատասխան Քոչարյանը հիշեցրել է, որ հենց դատարանում վերջին նիստին հայտարարել էր, որ իրենց պես անցյալ ունցող մարդկանց ընտանիքի անդմաներին դա պիտի զսպի, որ թիթիզություն չանեն: Իսկ Միքայել Մինասյանի ելույթներն էլ ոչ միայն անօգուտ ու անորակ է որակել, այլև պնդել, որ իրենց կողմից վերջերս վարձված միջազգային PR խորհրդատուները հուշել են, որ ներկայումս ժողովրդական սիմպատիա առաջացնելու համար պետք է պոզիտիվ սեփական PR անել, ոչ թե կեղտոտ, սև հակաPR:

Այս ամենից հետո Քոչարյանը նաև հիշեցրել է, որ այսօր ինքը լուրջ ռեյտինգային խնդիրներ ունի հենց Միքայել Մինասյանի պատճառով, ով Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարիների ընթացքում աներոջ կողմից փեսայի տակ դրված լրատվամիջոցներով օրնիբուն ցեխոտել է Ռոբերտ Քոչարյանի անցյլաը: Քոչարյանը բաց հասկացրել է, որ նման մարդկանց աջակցության ոչ կարիք ունի, ոչ էլ ցանկություն: Ասպիսով, հանդիպման ավարտից հետո աները զանգել է Միքայել Մինասյանին և կոշտ հրահանգել է խոհանոցից դուրս գալ և այլևս խայտառակ չանել ոչ իրեն, ոչ Սերժ Սարգսյանին և ոչ էլ հակահեղափոխության գործը: Այս ամենից հետո էլ երեկ Միքայել Մինասյանը հայտարարեց իր «Ստի վերջ»-ի վերջը: