Երկար սպասված լուր Նիկոլ Փաշինյանից. կարող եք բնակարան ձեռք բերել ամսական ընդամենը 50.000 դրամով

By in ՀԱՅԱՍՏԱՆ on June 29, 2020

ՀՀ կառավարությունում սկսել են բոլոր երեխա ունեցող և նորաստեղծ ընտանիքների պետական երաշխավորությամբ հիփոթեքային վարկի միջոցով բնակարանով ապահովման ծրագրի քննարկումները: Այս ծրագիրը ըստ Սոցապ նախարարության կխթանի բնակչության համաչափ աճը ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:

Ինչպես հաղորդում է Լookat.am-ը

«Հայաստանի բնակչության 20%-ի ժողովրդական աճը խոչընդոտում էն հենց բնակարանային խնդիրները։ Թեման առավել ակտուալ է մարզային բնակավայրերում քանի որ մարզերում հասանելի չեն կառավարույան կողմից կիրառվող հիփոթեքային աջակցության ծրագրերը։ Մարզերի երիտասարդները չեն կարողանում օգտվել դրանցից, քանի որ աշխատավարձերը մարզերում ցածր են և բանկերի կողմից չեն հաստատվում վարկերի դիմումները: Այսօր իրականացնում ենք մարզային բնակչության համար ծրագիր, որի համաձայն նախատեսում ենք մարզերում հիփոթեքով բնակարան ձեռք բերող ընտանիքներին հատկացնել միանվագ դրամական աջակցություն՝ մայր գումարի հիպոթեքային կանխավճարը վճարելու համար, ընդ որում, այդ միանվագ աջակցության չափը կազմելու է բնակարանի արժեքի 5 %-ը, բայց ոչ ավելին, քան 1 միլիոն դրամը»,- այս մասին այսօր ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռամավարության նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը։

Քննարկման ընթացքում տնտեսագետ Սուրեն Պարսյանը առաջարկեց, որ նշված 1 մլն դրամը վիճելի է։ «Եթե 30 միլիոն արժի բնակարանը, ապա դրա 5 տոկոսը 1.5 մլն է կազմում։ Էս դեպքում 1 մլնը չի համապատասխանում։ Եթե համարում ենք, որ 30 միլիոնը բնակարանի միջին արժեք է, գոնե հաշվարկումը պետք է այդ տվյալներով իրականացվի»։