Մի բան ասեմ

Մի բան ասեմ: Ով մանրամասն ծանոթ է Վրաստանի քաղաքականությանը, ապա կփաստի, թեր վերջին տասմայակներում որտեղից էր գալիս Վրաստանի հակառուսական քաղաքականությունը՝ Թբիլիսին տարիներ շարունակ փորձում էր համոզել Ռուսաստանի որպեսզի պաշտպանի իրեն վրաց-աբխազական և վրաց-օսական հակամարտություններում: Այնպես չէր որ Ռուսաստանը այդ հակամարտություններում ընդհանրապես անտեսում էր Վրաստանի շահերը, ընդհակառակը, մերթ ընդ մերթ բավականին զգալի օժանդակություն էր ցուցաբերում վրացական կողմին՝ օրինակ 90-ականների սկզբին վրացիներին հանձնվեց մեծ քանակությամբ

սպառազինություն և ծանր տեխնիկա, որոնք տեղում ուղվեցին աբխազների ու օսերի դեմ, 92-ին կանխեց աբխազների կողմից Սուխումի գրավումը, 93-ի Մոսկվան կրկին փորձեց փրկել Սուխումը, դրանից հետո Մոսկվան Աբխազիայի նկատմամբ մոտ 10 տարի կիրառում էր ծանրագույն տնտեսական բլոկադա, հետո ընդամենը Շևարդնաձեյի խնդրանքով ու Պուտինի մեկ զանգով ստիպեց Աբխազիայի ղեկավարությանը թողնել որպեսզի Գալիի շրջան վերադառնան մոտ 60 հազար վրացիներ, այն պարագայում երբ Աբխազիայում աբխազների թիվը մոտ 60 հազար է, Մոսկվան 90-ականների սկզբներին համառորեն չէր թողնում օսերին իրականացնելու իր տարածքում վրացական բնակչության դեմ կոշտ զտումներ: