27 տարի առաջ այս օրը


՝ 1990 թ.-ի նոյեմբերի 12-ին ես բռնի արտաքսումից վերադարձայ Հայաստան։ Չնայած արտաքսումն ինքնին բռնութեան միտքը պարունակում է, բայց իմն առաջին իսկ պահից բռնի էր՝ նախ կալանաւորեցին, ապա չորս ամիս անց ձեռնակապերով, հատուկ օդանաւով, մեծ խումբ ռուս չէկիստների ուղեկցութեամբ տարան Մոսկուայ, մէկ օր պահեցին Լեֆորտովոյի բանտում եւ յաջորդ օրը կրկին ձեռնակապերով հսկայ օդանաւով տարան։

Միայն ճանապարհին իմացայ, որ Եթովպիայ ենք թռչում։ Ինչ որ բան ներկայացուած է այս վաւերագրականում. Հանգամանալի նկարագրուած է լինելու իմ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԱՆՏԵՐՈՒՄ գրքի Դ հատորում։ Առայժմ լիարժեք պատրաստ են Ա եւ Բ հատորները։ Այդպիսի գիրք ոչ միայն մենք՝ հայերս չունենք, այլեւ որեւէ ազգ չունի…