Օրերս մի միջավայրում էի հայտնվել

Օրերս մի միջավայրում էի հայտնվել:
Քաղաքական գործիչներ էին, քաղաքագետներ: Այս վերջին ընտրություններից հետո բոլորին վհատություն էր համակել, և ստեղծված իրավիճակից երկիրը հանելու ուղի չէին տեսնում:

Ես իրենց լրիվ հասկանում եմ: Տարիներ առաջ ինքս էլ եմ նման վիճակում եղել: Դա 2000-2005 թվականներին էր: Կշեռքի մի նժարին դնում էի լուծման կարիք զգացող մեր խնդիրը, իսկ մյուսին մեր քաղաքական ուժերի, քաղաքական մտքի ռեսուրսները, ընդհանրապես հայտնի քաղաքական մեթոդների հնարավորությունները և զգում էի, որ դրանք անկարող են մեր խնդիրը լուծել:

Այդպես վհատ վիճակում մնացի մի քանի տարի, մինչև որ 2006-ին, վարագույրի հետևում պահված միջազգային փորձն ուսումնասիրելու ընթացքում գտնվեց ելքի ուղու մի տարբերակ:
Այդ տարբերակը քանիցս ներկայացրել եմ այստեղ, ու հիմա հույս ունեմ, որ ստեղծված վիճակը կօգնի, որ ավելի մեծ թվով մարդիկ խորանան դրա մեջ: