ՔԱՂԱՔԱՑԻՆ Է ԵՐԿՐԻ ՏԷՐԸ

Հոգեհարազատ մարդկանց յորդորով պարզաբանում եմ, որ ԲԺ Սահմանադրութեան հետ կապուած ես կաղապարուած չեմ։ Եթէ կայ մի բան, որում ես որեւէ զիջում նաեւ փոխզիջում չեմ ընդունում, դա այն է, որ քաղաքացին պիտի լիակատար տէրը լինի իրաւճակի, եւ եթէ որեւէ դրուագում ի տարբերութիւն իմ առաջարկած տարբերակի (տարբերակների) կը տեսնեմ տարբերակ, որն աւելի լիարժեք է ներկայացնում քաղաքացուն եւ աւելի համապատասխանում ՔԱՂԱՔԱՑԻՆ Է ԵՐԿՐԻ ՏԷՐԸ գերագոյն սկզբունքին, իհարկէ, կը գնամ ընդառաջ եւ անվարան կը զիջեմ․․․