Քաղաքական պայքարը գնալով սրվում է

Քաղաքական պայքարը գնալով սրվում է։ Մի կողմում ժողովրդի հիմնական զանգվածն է, մյուս կողմում՝ օլիգարխիան։ Նիկոլ Փաշինյանը կենաց ու մահու ճակատամարտ է տալիս հարստահարիչների դեմ։ Այս պատերազմի արիերգարդային հիմնական մարտը Երևանի ավագանու ընտրություններն են։ Ցավոք, ընտրողների որոշ քանակություն պաշտպանելով Նիկոլ Փաշինյանի ներքին և արտաքին քաղաքականությունը, այնուամենայնիվ հակված չէ ձայնը տալու քաղաքապետի նրա թեկնածուի՝ Հայկ Մարությանի օգտին։ Ցանկանում եմ ընդգծել, որ ձայն չտալով Հայկ Մարությանի գլխավորած Երևանի ավագանու ցուցակին՝ մենք դանակ ենք բարձրացնում Նիկոլ Փաշինյանի թիկունքին՝ ձախողելով նրա պայքարը հանուն հայ ժողովրդ ապագայի։ Ուրեմն առաջ, մի քայլ ևս դեպի ապագա, Երևանի քաղաքի ավագանու ընտրություններում ապավինենք Նիկոլ Փաշինյանին և նրա թեկնածուներին…