Փարիզի հրապարակներից մէկում

Այն ժամանակ տրամադիուած էի ընդունել․ հենց սկզբից ֆինանսապէս ապահովւում էի։ Բանաւոր ասացի, որ կարելի է, բայց երբ մի անգամ Փարիզի փոքրիկ հրապարակներից մէկում մի ֆրանսուհի ուզեց ինձ հետ լուսանկարուել (ասում էր, որ ինձ հեռուստացոյցով է տեսել) եւ ինձ ուղեկցողներն արգելեցին (ասելով այդ կնոջը, որ միայն իրենց միջոցով կարող է նկարուել), հրաժարուեցի։
Հիմա այս առաջարկն այդպէս ընդգրկուն չէ, բայց նման մի բան է։ Եթէ առաջնորդուեմ մեր հայրերից մեզ գրաւոր ու բանաւոր հասած ասոյթին՝ «ԵՒ ՄԻ ՄՏԱԾԻՐ ՎԱՂՈՒԱՅ ՕՐՈՒԱՅ ՄԱՍԻՆ․․․», պէտք է համաձայնել․․․ Երեւի արձանագրեմ, որ Հայաստանից դուրս է գործելու պայմանագիրը։ Հո մերոնց չեմ կաշկանդելու․․․
Անկեղծ կարծիքի համար շնորհակալ կը լինեմ։