Ցանկացած ոլորտում

Ցանկացած ոլորտում, լինի մարդակյին թե պետական, պետք ա կարողանաս կոշտ կերպով պաշտպանել քո շահերը: Երբ հակառակորդտ տեսնում ա որ դու չես ընկրկում, պատրաստ ես հանուն քո շահերի գնալ անգամ զոհողությունների, հաճախ հենց ինքն ա ընկրկում: Այս առումով մի բան պատմեմ: Ինչպես հայտնի է, Ստալինի, անգամ համակիրների մեծ մասի կանայք և ընտանիքի մնացած անդամները ենթարկվել էին ձերբակալությունների, դատապարտումների, աքսորների կամ

գդակահարությունների: Եվ երբ օրերից մի օր ՆԿՎԴ-ի աշխատակիցները գնում են ձերբակալելու պաշտպանության նախարար, մարշալ Վորոշիլովի կնոջը, ապա կատարվում է անսպասելին: Կլիմ Վորոշիլովը, որը հայտնի էր իր հարմարվողականությամբ, վերցնում է ատրճանակը ու սկսում է կրակել, ու այդ պարագայում չեկիստները հազիվ հասցնում են փախնել նրա տնից: