Վանոն

Հիշեցի տարիներ առաջ Վանոյի կենացային «Ամերիկայի մերն էլ ք…, Քլինթոնի մերն էլ» յոխորտանքը, այնպէս որ զարմանալու կարիք չկայ՝ նոյն «դպրոցը», նոյն քաղաքական թիմը, նոյն գործելաոճն ու պահելաձեւը, նոյն «մեր դէմ խաղ չկան» ու նոյն «սպիտակն ու սեւը»: Ուղղակի եթէ Վանոն իրեն թոյլ էր տալիս զազրախօսել բանաւոր ու նեղ «կռուգումը» եւ միգուցէ եւ քիչ մը գինովցած, ապա իրենց արժանի յետնորդները դա անում են արդեն գրաւոր եւ հրատարակում թերթերի եւ գրքերի տեսքով: Եւ եթէ 2008թ-ին դա կարելի էր ինչ-որ տեղ պատճառաբանել մարտի 1-ի յայտնի իրադարձութիւնների հետ կապուած հնարաւոր անկայուն հոգեբանական ինքնազգացողութեամբ, ապա այդ նոյնը տպագրել գրքի տեսքով 2018թ-ին եւ ներկայացնել դա որպէս «бестселлер» այսօր լուրջ մտորումների տեղիք է տալիս, մանաւանդ հողերի վերադարձի հետ կապուած արտայայտած մտքերի պահով: Մի քիչ խորը մտածելու ու մի թեթեւ վերլուծելու արդիւնքում կարելի յանգել շատ տխուր ու տագնապալի եզրակացութիւնների մեր պետութեան եւ պետականութեան մօտակայ հեռանկարների մասին: