Սիրելիներս

Սիրելիներս, բոլորը հասկանում են, որ այսքան տարի ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղված է Արցախյան հարցի բանակցությունների իմիտիացիայով, ու դեռ փորձելու ա այդ իմիտացիան դեռ շարունակել: Իհարկե կարելի է իրենց մեղադրել որ զբաղված են իմիտացիաներով, բայց ինչ անեն, թողնեն որ հայերը ու ադրբեջանցիները իրար ուտեն՞: Այդ հակամարտությունը չունի

բանակցային լուծում, Բաքվի համաձայնության առաստաղը դա «բարձր ինքնավարությունն է» Ադրբեջանի կազմում, ինչը փաստացի նշանակում է արցախահայության բնաջնջում և արտաքսում, որին էլ հայկական կողմը չի գնա: Ընդ որում դա հոյակապ հասկանում է նաև աշխարհը, դրա համար էլ նախընտրում է զբաղվել այդ բանակցությունների իմիտացիայի շարունակությամբ, քան թե լրացուցիչ գլխացավանքի ստեղծմամբ համ հակամարոտող կողմերի, համ իր համար…