Սերոժ ձյան Նիկոլենց դեմ

Իմ համար ակնհայտ է, որ որոշ մարդկանց ինքնագործունեությունից զատ, դոբրի Սերոժ ձյան Նիկոլենց դեմ որևէ տեղեկատվական պատերազմ չի վարում: Հավանաբար դա պայմանավորված է նրանով, որ այն խնդիրները, որոնք դրված են այս իշխանությունների կատարմանը, մինչ օրս այդպես էլ չեն գտել իրենց լուծումը: Սակայն մի օր այդ տեղեկատվական հարվածները անխտիր կերպով հասցվելու են, ու նայելով ներկայիս իշխանության ներկայացուցիչների մանկա-պատանեկան վրիպակներին ու պատրաստվածության աստիճանրին, կարելի է պատկերացնել թե ինչ դաժան օրեր են իրենց սպասվում…