Ռուսաստանի Դաշնությունում թեժ է

Տվյալ պահին Ռուսաստանի Դաշնությունում թեժ է (մարդամեկի ականջը կանչի)։ Մարդիկ բացահայտ իրենց բողոքն են արտահայտում Պուտինի կառավարման համակարգի դեմ։ Օմոնականների գործելաոճը հիշեցնում է մեր ոչ վաղ անցյալը։ Ձեռագիրը նույնն է։ Փողոց դուրս եկած մարդիկ բողոքում են կենսաթոշակային տարիքի շեմը բարձրացման դեմ, և ոչ միայն։
Իսկ ստորև ներկայացված քոմենթները ավելի քան խոսուն են։

Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում՝ վերջինիս ներվային ջղաձգումների պատճառը նաև սա էր հավանաբար, որ ՌԴ քաղաքացու մոտ կարթնանա արժանապատվության զգացումը և կհանգեցնի ներքին խռովության ալիքի բարձրացմանը։

Մարդիկ հիմար չեն, ու կան բազում հարցեր, օրինակ այս մեկը, թե ինչու հատկապես այս վերջին շրջանում Ռուսաստանի շուրջ օղակը ավելի ու ավելի է սեղմվում, կամ հենց թեկուզ թոշակի հարցը։ Էլ չասենք քայքայվող տնտեսությունը։

Ի՞նչ ասել է՝ կախված լինել միայն նավթագազային ռեսուրսներից, մի ինչ որ մաս էլ սրան-նրան զենք վաճառելու հույսին նստել։

Ամոթ էլ է, լինելով հսկա՝ նեղում են ինչ որ պատժամիջոցներով։ Էս ինչ թշվառ օրի հասցրին դրանք այդ երկիրը, որ ստիպված իր իսկ ոխերիմ թշնամի թուրքի հետ է հիմա էլ անհաջող ու ստորաքարշ գործարքների մեջ մտել, մեզ էլ դնում անհարմար դրության մեջ։