Պետք չի մեղադրել Սերժին

Պետք չի մեղադրել Սերժին երբ դու քո մտածելակերպով ոչ միայն իրենից չես տարբերվում, այլ եթե քեզ տան իր լծակների 10 տոկոսը, կարող ա իրենց տեղում մոռացության տաս…Ես դեռ հիշում եմ Շարմազանով էդիկին, որը ցրտին նախագահականի դեմը վրան էր խփել ու «հանուն գիտության զարգացման» պահանջում էր չվերացնել «սովորող»

տղաների տարեկետումները: Մինչև հիմա գիտություն ա զարգացնում: Երևի թե իմ խնդիրը նրանումն է, որ շատ բան եմ տեսել ու չեմ մոռացել…Պատկերացրեք 200 հոգանոց մի խումբ, գնում որևէ մեծահարուստի թուլի բռնում ու լրագրողների ու ողջ հասարակության աչքի առաջ տանում ա զինկոմիսարիատ ու հետո էլ ճանապարհում ա բանակ: Դրանից հետո այս երկրում ինչ որ բան կփոխվեր թե չէ՞…