ՊԱՀՔ

Նոր Տարուայ տօնախմբութիւնների հետ կապուած մի հայրական խորհուրդ։ Դարեր շարունակ մեր նախնիները ապրել են նաեւ կենցաղակարգաւորիչ հստակ ցուցումներով։ Դրանցից մէկը Սուրբ Ծննդին նախորդող շաբաթուայ ընթացքում ՊԱՀՔ պահելն է, այսինքն՝ դեկտեմբերի 31-ից մինչեւ յունուարի 5-ը ալկոհոլային խմիչք չօգտագործել, կենդանական ծագման ոչինչ չուտել։ Սիրում եք Ձեր ծնողներին, փորձեք նրանց հետ հետեւել այդ կարգին ու այդ կերպ զերծ պահել բացասական զարգացումներից։ Ամեն տարի այս օրերին զգալի թւով աւելանում են առողջական ահազանգները մանաւանդ 60-65 տարեկան տղամարդկանց մօտ։ Իսկ աւելի կատարեալ մարդիկ կարող են նոյնիսկ ծոմ պահել, այսինքն՝ ոչինչ չուտել։ Դրանով կարելի է նաեւ սկիզբ առնող հիւանդութիւնները կանխել զգալի ժամանակով․․․