Չար լեզուները պնդում են

Չար լեզուները պնդում են, որ այս բուրժուա-դեմոկրատական հեղափոխության աջակիցներից ու ֆինանսավորողներից էր Գրանդ Տաբակիչի, նույն ինքը Վարդանյանների ընտանիքը, որի ներկայացուցիչը Հանրապետականում անգամ հեղափոխության բուռն օրերին նախընտրեց վայր դնել պատգամավորական մանդատը, երբ առաջին փուլում այդ կուսակցությունը տապալեց Նիկոլի վարչապետ ընտրվելը։ Ու արի ու տես, որ հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո, Տարոնի դեմ պայքարի անվան տակ մարտնչող երիտասարդությունը ավիրեց Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այն այգու ցանկապատը, որտեղ Վարդանյանների ընտանիքը իրականացնում էր վերանորոգում ի հիշատակ իրենց հոր։ Հավանաբար վերանորոգվող այգու ցանկապատի ավիրումը եւ այդ գործողության կադրերի շռնդալից տարածումը նպատակ էր հետապնդում հուշելու Վարդանյանների ընտանիքին, որ նույն ազատամիտ ու հեղափոխական երիտասարդությունը կարա ասենք վաղը որոշի պայքարի ծխախոտի եվ ծխախոտագործության դեմ, ու հեղափոխական իր արդար ցասումը ուղղի նաեւ այդ ուղղությամբ’ բահերով եւ քլունգնորով գոտեպնդված։ Իյարկե, այս ամենը իհարկե խիստ պատահականություն է, սակակն ես չեմ զարմանա, որ նույն կերպ լրիվ պատական արդար հեղափոխականներից հաջորդը նորից տուժի Գրոսմայստերի դեմ դուրս եկաց որեւէ օլիգախ