Որպեսզի հատ-հատ չաթով չպատասխանեմ ընկերներիս

Որպեսզի հատ-հատ չաթով չպատասխանեմ ընկերներիս, թե ինչու եմ այս օրերին լռում, կարճ ասեմ հասկացողների համար: Հստակ գիտեմ թե ինչով ա այս ամենը ավարտվելու, բայց և որևե մեկին խանգարելու ցանկություն չունեմ: Իսկ գիտեմ թե ինչով ա ավարտվելու, ոչ թե նրա համար որ Նոստրադամուսն եմ, այլ քանի որ էլեմենտար տրամաբանությունը հուշում ա, որ անհնար ա ամեն անգամ նույնաբովանդակ գործողությունների պարագայում ստանալ դիամետրալ այլ արդյունքը: Ասենք անհնար ա ամեն անգամ կաստտրյուլի մեջ լցնել քյալամ, գյազար ու բազուկը, ու ակնկալել, որ այս մի անգամը բորշի փոխարեն այնտեղից քյաբաբ դուրս կգա: Ամեն անգամ նույն բորշը դուրս կգա, մի քիչ աղի կամ անալի: Նենց որ թողեք հանգիստ այս օրերը անցկացնեմ հարևանիս, կոշկակար Վալոդի հետ զուտ փիլիսոփայական զրույցների ներքո…