Շնորհակալութիւն

Շնորհակալութիւն բոլոր նրանց ովքեր այսօր օգնեցին գտնել Կարինէ Դանիելեանի հեռախօսահամարը, որի շնորհիւ բաւականին գեղեցիկ (գրարժան) խօսակցութիւն ունեցանք եւ ես ստացայ իր հայրիկի լուսանկարը։ Հենց այդ լուսանկարն էլ տեղադրեցի իմ նախորդ գրառման մէջ։ Դատաւորների հարցում բախտս բերել է. առաջին դատաւորս էլ՝ Խանամիրեան ազգանունով,

դատախազի 7 տարուայ պահանջը չորսով փոխարինեց։ Նրա ժառանգին ու այրուն հանդիպել եմ մօտ քսան տարի առաջ եւ կորցրել բոլոր կապերը։ Պիտի փնտրեմ։ Ով օգնի շնորհակալ կը լինեմ։