Շնորհակալութիւն կազմակերպիչներին

Շնորհակալութիւն կազմակերպիչներին եւ ինձ խօսք տրամադրելու համար։
20-րդ դարի սկզբին հայ քաղաքական միտքը պատրաստ չէր Արեւելեան Հայաստանում արմատական փոփոխութիւնների եւ մանաւանդ անկախութեան համար։ Այդ շրջանում պաշտօնապէս ընդգծւում էր, որ Հայաստանը երկու մասին է բաժանուած՝ Արեւելեան (Ռուսաստանի ենթակայութեան տակ) եւ Արեւմտեեան (Օսմանեան Թուրքիայի ենթակայութեան տակ)։ Ռուսական կայսերապաշտութեան յաջողուել հայ ազգային-քաղաքական միտքն ուղորդել դէպի Արեւմտեան Հայաստան։

Շահարկւում էր հայերի եւ ռուսների քրիստոնեայ լինելու հանգամանքը։ Կային հայկական կուսակցութիւններ, որոնք պայքարում էին Արեւմտեան Հայաստանում հայերի ինքնավարութեան համար, սակայն նոյն ուժերը որեւէ ազգային քաղաքական նպատակ Արեւելեան Հայաստանում չէին հետապնդում։ Դրանք հիմնականում Արեւելեան Հայաստանում ծնուած եւ մեծացած գործիչներ էին։