Նոյն Աբրահամեանա է

Յանցագործների բացայայտումից եւ դատապարտոմից յետոյ ես փորձեցի նրանցից օրէնքով սահմանուած կարգով ետ ստանալ իրենց կատարած յանցագործութեան հետեւանքով իմ եւ պետութեան կրած վնասները (կամ դրանց մի մասը)։ Առաջին ատեանի դատարանը այդ օրինական պահանջը բաւարարեց, սակայն վերադաս կոռումպացուած դատարանները անտարակոյս մեզ քաջ յայտնի գործելակերպով բեկանեցին այդ որոշումը։ (Այն որ յանցագործները շոշափելի գումարներ էին ստացել եւ ունէին զգալի նիւթական միջոցներ, երեւում էր նոյն քրեական գործից․ միայն 100 000 դոլար մոսկուաբնակ ոմն Աբրահամեանից։ Նոյն Աբրահամեանա է, ով հետագայում ետ էր պահանջում (ձայնագրութիւնը տարածուեց համացանցում եւ առկայ է) արդէն մէկ ու կէս միլիոն դոլար․․․)