Նիկոլի վատ անգլերենի մասին

Չգիտեմ Նիկոլի վատ անգլերենի մասին ստատուսս որտեղ են շեյր արել, բայց մի երկու ժամ ա հատընտիր բիդլոյի գրոհ ա մեկնաբանություններումս ու մեսսինջերումս։

Գժուկներ ջան, հանգստացեք, եթե ուզում եք, կարող եմ ասել, որ Նիկոլը նենց լավ ա անգլերեն խոսում, որ ՄԱԿ-ում մի պահ կարծել են Հրաչյա Աճառյանն է տրիբունից ելույթ ունենում։ Սիրտս վկայում է, որ արդեն սուախիլիով էլ կարող է ելույթներ ունենալ։