Մի քիչ առաջ

Մի քիչ առաջ, ականատես եղա հրդեհի, որը բռնկվել էր Հանրապետության փողոցի վրա գտնվող «Նոր Զովք» խանութի դիմացի շենքում: Որոշ ժամանակ հետևում էի երեք մեքենաներով եկած հրշեջների աշխատանքին ու վերջնականապես հասկացա, թե ինչու այդպես մեծ ծավալով այրվեց Խոսրովի անտառը ու ինչու էինք մնացել Ռուսաստանից ժամանած հրշեջ ինքնաթիռի

հույսին: Հավաքված մի քանի տասնյակ հրշեջները ավելի քան կես ժամ չէին կարողանում օպերատիվ միացնել ջրի շլանգները, ինչ-որ սխալ հաշվարկների պատճառով, իսկ վերին հարկում բռնկված հրդեհը ավելի էր տարածվում: Ակնհայտ է, որ մենք Հայաստանում չունենք որևէ իրական կայացած ծառայություն, ամենը ընդամենը շղարշված է գեղեցիկ լեգենդների ու փաթեթների մեջ, սակայն հենց մի արտակարգ իրավիճակ է լինում, ամենը ելնում է ջրի երես, բացահայտելով որ համակարգը վերից վար փթել է: