ձեր գրառումը տեղ գտավ

«ձեր գրառումը տեղ գտավ…»-ներից մի կերպ պրծանք աջ ու ձախ արգելելով, որ տանեն, հիմա էլ «Հրատապ լուր Արշակ Զաքարյանից»-ների ձեռն եմ կրակն ընկել: Հայեր ջան, որտեղ տեսնում եք նման վերնագրով իմ ռոժով նյութ մի մտեք խնդրում եմ: Հրատապ լուր, ցնցող առաջարկ, հիանալի տեսանյութ և այլ վերնագրերով ես երբեք նյութեր չեմ դնում, նման նյութերը թեկուզ և իմ գրածը լինի, միևնույնն է վերնագիրը արդեն իսկ վիրավորում է ինձ: Հավատացեք եթե ես կարիք ունենայի իմ

նյութերը, ստատուսները տպել որևէ լրատվականում ապա ինքս վաղուց բացած կլինեի ու կաշխատացնեի մի լրատվական կայք ձեռի հետ էլ գումար կվաստակեի գրածներիս համար: