Հասկացեք վերջապես

ՊՆ-ն հայտնեց ականի պայթունի պատճառով երեք զոհի և մեկ ծանր վիրավորի մասին… Խորին ցավակցությունս նրանց հարազատներին և ընկերներին… Մինչև ՊՆ հայտարարությունը մոտ 6 ժամ առաջ տարածել նման հայտարարություն սոց ցանցով` առանց հայտնելու ստույգ անուններ և տվյալբեր առնվազն ստորություն է տվյալ զորամասում ծառայող հազարավոր զինվորների ծնողների նկատմամբ: Պատկերացրեք, եթե ձեր տղան ծառայում է տվյալ զորամասում և դուք կարդում եք նման հայտարարություն, գիշերվա կեսին… Հազարավոր ծնողներ փաստորեն ապրում են իրենց որդու

հավանական կորուստը մինչև հաջողվում է կապ հաստատել նրանց հետ կամ մինչև ընդամենը ժամեր հետո ՊՆ-ն պաշտոնապես հայտնում է անունները: Հասկացեք վերջապես, որ այդ մի քանի ժամը առնվազն հարկավոր է, որպեսզի պատշաճ ձևով տեղեկացվեն թեկուզ և զոհերի ծնողները և հարազատները, ինչը հաճախ չի հաջողվում անել հենց նման հայտարարությունների պատճառով: