Հայոց լեզուի մերօրեայ գլխաւոր պաշտպան

Հայոց լեզուի մերօրեայ գլխաւոր պաշտպան Դաւիթ Գիւրջինեանը բարի մարդ է երեւում, բայց հայոց լեզուի հաշուին բարութիւնը բարի բան չէ։ Ես կարծում էի, թէ մարդիկ կատակում են, բայց պարզւում է, իսկապէս, ինքն ասել է, որ ցանկացած օտար բառ հոլովելով մենք այն որոշ տոկոսով հայացնում ենք․․․«… Պատասխանելով լրագրողի հարցին, նա ասաց․ ««Դուխով»-ը մենք չենք հայացնելու, դա չենք կարող հայացնել, որովհետև հասարակությունն ինքը պիտի դա անի: Հասարակությունը սիրում է այդ բառը, մենք ինչու՞ պիտի պայքարենք դրա դեմ, երբ դա 40 տոկոսով հայերեն է, «ով»-ի շնորհիվ, որը բառակերտիչ արժեք ունի»:
Հարգելի պետական պաշտօնեայ, դուք նրա համար եք, որ պայքարեք արատաւոր երեւոյթների դէմ։ Մի մոռացեք, որ հայերէնը հայկական պետութիւնից վեր այլ պաշտպան չունի, իսկ հայկական պետութեան մէջ դա ձեզ է վստահուած․․․