Հայաստանում ամեն ինչ վերածվել ա տուն-տունիկի

Հայաստանում ամեն ինչ վերածվել ա տուն-տունիկի, անգամ ամենդաժանագույն պայքարներից մեկը՝ հացադուլը: Սաղ նստում են անժամկետ հացադուլի, առաջինը օրը խրոխտ հայտարարություններ անում, որ մինչև իրենց պահանջները ողջ ծավալով չկատարվեն երբեք այն չեն դադարեցնի, ու հետո հայ աշխատավոր զանգվածների, իսկ ոմանք անգամ իրենց շունիկների ու փիսիկների հորդորով, հարմար կերպով փիարվելուց հետո գնում են տներով ընբոշխնելու հայոց

համեղ ուտեստները: Մի անգամ ասել եմ, նորից կրկնեմ, պետք ա հանրայնորեն քֆուր դրվի հացադուլի նստողների վրա, որ կամ ի սկզբանե չեք նստում, կամ նստում եք մինչև վերջ, ոնց որ ի սկզբանե հայտարարել եք: Հերիք ու բոլ եղավ ամեն ինչ այս երկրում վերածել ծաղրանքի, զավեշտի ու մանկապարտեզի…