Հայաստանն Առանց Հայերի

Փորձենք երեւոյթը հասկանալ։ Ունենք ռուսաստրուկ իշխանաւորներ. դա նշանակում է կայսերապաշտական ռուսաստանի քաղաքականութիւնն ստրկական հնազանդութեամբ կատարողներ։ Բոլորս էլ գիտենք. այսորակ Ռուսասկանը այլ պահուածք չի համարում դաշնակցային։ Ո՞րն է եղել եւ ո՞րն է մեր ճանաչած Ռուսաստանի քաղաքականութիւնը մեր տարածքում՝ «Հայաստանն առանց հայերի»։ Ինչպ՞ս կարող են դրան հասնել.- Հայերի համար ապրելու անբարենպաստ պայմաններ ստեղծելով՝ թուրքերի հետ հայերի վրայ գրոհ՝ 1920 թ. կամ «կոլցո» գործողութիւն 1990-91-ին, պատերազմական վիճակի սրացում, գների աճ, Հայաստանի ունեզրկում եւ նրա քաղաքացիների աղքատացում, այլընտրանքային հնարաւորութիւններից զրկում, Հայաստանում իր լրտեսներին իշխանութեան բերել, նպաստել իշխանութեան քրեականացմանը, քրէաօլիգարխիկ իշխանութեանն աջակցել գոյք պարտքի դիմաց եւ այլ գործողութիւններով, պերմեակովներ եւ այլն։ Այս ամենը մոռանալով միայն մենք կարող ենք Ռուսաստանի հետ բարեկամութեան մասին բարբաջող որեւէ մէկից դրական բան սպասել…