Հայաստանի իշխանություններն

Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ուտի ԱՄՆ-ի կտերը և թույլ չի տա որ իրեն օգտագործեն ընդդեմ Իրանի, որովհեև շատ լավ հասկանում է դրա բոլոր հետևանքները: Մնում է որ Հայաստանի իշխանություններն էլ դա ողջ ծավալով գիտակցեն ու չմտնեն վտանգավոր խաղերի մեջ՝ անկանխատեսելի հետևանքներով: Այս տարածաշրջանից մի օր ԱՄՆ-ն էլ ա գնալու, Ռուսաստանն էլ, իսկ այ Իրանը ոչ մի տեղ չի գնալու՝ այ դա պետք է ողջ ծավալով հասկանալ… Հայաստանի իշխանավորներին փողոցից վերցրել ու իշխանության են բերել արևմտյան ֆոնդերը՝ հատուկ ծառայությունների մասին պարզապես կլռեմ, դուք կարծում եք արտերկրյա որոշ դեսպաններ չունեն լծակներ այս մարդկանց վրա ազդելու, առավել ևս չեն կարող առաջարկել կլորիկ գումար հայրենադավ գործունեության համար։
Իհարկե ոչ, այս ինչեր եմ խոսում։ Լրիվ հակահեղափոխական եմ՝ ինձ այրել է պետք՝ կեցցե ազատ ու ԱՆԿԱԽ Հայաստանը։