Կարգին ազգեր ու պետութիւններ

Կարգին ազգերն ու պետութիւններն ունեն բանակ, պահեստազոր (առաջին, երկրորդ, երրորդ) եւ հնամարտիկների (վետերանների) միութիւն։ Մենք չունենք կանոնաւոր պահեստազոր, չունենք հնամարտիկների համազգային միաւորում, բայց ունենք անհասկանալի ԵԿՄ հասարակական կազմակերպութիւն․․․, որը մէկ պահեստազոր է, մէկ հնամարտիկների միութիւն։ մէկ էլ օրուայ իշխանութիւնից օժանդակութիւն ստացող եւ միշտ նրան սատարող անհասկանալի նաեւ քաղաքական ուժ։ Կեցցէ յաղափոխութիւնը։