Կառավարութեան ծրագրի դրոյթներ

Դրանից ելնելով ի հաւելումն արդէն հաստատուած Կառավարութեան ծրագրի դրոյթների պէտք է ԱԺ քննարկմանը ներկայացնել (դա կարող են անել Վարչապետը կամ ԱԺ պատգամաւորների 1/3-ը) ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈԹԵԱՆ սկզբունքների հիման վրայ ստեղծուած, դեռեւս 2014 թ․-ն Սահմանադրական փոփոխութիւնների յանձնաժողովին փոխանցուած եւ անյայտ պատճառներով քննարկման չներկայացուած ԱԻՄ սահմանադրութեան նախագիծը։ Հանրաքուէի մասին սահմանադրական օրէնքի նախատեսած կարգով ԱԺ-ն երկամսեայ ժամկետում այդ նախագիծը քննարկելուց յետոյ այն կը դնի հանրաքուէի։