Լինենք անկեղծ

Լինենք անկեղծ, մարդկանց մեղադրելու չի, թե ինչու չեն գնահատում անկախությունը: Եթե մարդը անկախության ժամանակաշրջանում շատ ավելի վատ է ապրում ու ավելի խոցելի է, քան թե սովետական ժամանակաշրջանում, պարզ է որ այս պարագայում ինքը անկարող է գնահատել անկախությունը, որը վերջիվերջո ոչ թե ինքնանպատակ է, այլ ընդամենը միջոց ավելի բերկեցիք ու անվտանգ դարձնելու իր քաղաքացիների կյանքը: Սակայն Հայաստանը դրա լրիվ

հակառակ պատկերն ա՝ անկախության 26 տարիները դարձան ոչ թե երկիրը կառուցելու, այլ եղածն էլ ավիրելու տարիներ, ու ամենացավալին այն է, որ այս ամենից չի երևում ոչ մի ելք՝ սոցիալական անկումը և արտագաղթը նույն տեմպով շարունակվում են ու չկա ոչ մի հստակ ծրագիր այն կանգնեցնելու: