Իմ համար ակնհայտ է

Իմ համար ակնհայտ է, որ և այս օրենսդրական փոփոխությունը, և տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարը նախաձեռնված է մեկ կենտրոնից, որի նպատակը ոչ թե իրականում առկա խնդիրների լուծում է, այլ հասարակությանը շռնդալից կերպով զբաղեցնելն է, ինչը որ արվում է տարիներ շարունակ՝ մի ձեռքով տարին մեկ կամ մի քանի անգամ նախաձեռնելով ինչ-որ զիլ հակահասարակական գործողություն, մյուս ձեռքով դրա դեմ կազմակերպել ընդվզում, և այդ ամենի արդյունքում հնարավոր է լինում բաց թողնել հասարակության մեջ կուտակված գոլորշին:

Սրանք այն մարդիկ չեն, որոնք իրականում շահագրգռված լինեն առկա խնդիրները լուծել, իսկ առկա խնդիրները իրոք գնալով ավելի են կուտակվում՝ մի կողմից ապահոված չի հավասար իրավունքը հայրենիքի պաշտպանության հարցում, մյուս կողմից որևէ իրական օժանդակություն չի ցուցաբերվում Հայաստանում գիտության վերևելքի ու զարգացման համար, իսկ եղածն էլ ավելի է փոշիացվում: