Թուրքերի զայրույթը ամերիկացիների հանդեպ

Թուրքերի զայրույթը ամերիկացիների հանդեպ պետք է հասկանալ քաղաքականության ընդունելի սահմանների մեջ, այստեղ ոչ մի անակնկալ չի կարող լինել: Տարիներ առաջ, Էրդողանը Իսրայելի դեմ զայրույթը արտահայտեց եւ բեմից հեռացավ, վերջինիս խոսքի ժամանակ, բայց դա միմիայն թատրոն էր, թուրքիան շարունակեց համագործակցել Իսրայելի հետ ամենակարեվորը զինվորական գետնի վրա: Դա միայն հիմար արաբների զայրույթը կլանել էր: Մարմարա նավի պատմությունը, զուտ «սահմանափակ զայրանալու եւ ակտիվանալու էպիզոդ էր»:


Այս դեպքում էլ, ամերիկացիներն էլ գիտեն որ իրենց մեծ զավակին չեն կարող նեղացնել: Այդպես էլ Թուրքիային առիթ պիտի տրվի խփել քուրդերին, եւ Ամերիկան չի էլ միջամտելու: Քուրդերի անկախության հայտարարությունը միայն պիտի օգտագործվի Սիրիայից առավելագույնս խլելու, բայց ոչ մի բան վնաս Թուրքիային: