Էդ Կադիրովների պահով մի բան էլ ասեմ

Էդ Կադիրովների պահով մի բան էլ ասեմ։ Հայերը չեն սիրում Կադիրովների տեսակը, հայերը սիրում են այնպիսի առաջնորդների, որը չկարողանալով գնահատել սեփական ազգի ռեսուրսները, ազգին շափորների զիլ զայների տակ տանում ա եղեռնի։ Դրա համար հայերը սիրում են իրենց այն առաջնորդներին, ովքեր իրենց տարան Եղեռնի, չնայած հոգո խորքում երևի կերազեյին ժամանակը հետ տալ ու ունենալ այնպիսի ղեկավարներ, որոնք ոնց ուզում ա չոքեին հակառակորդի դեմը, կարողանային ազգին փրկել եղեռնից, կարողանային ապահովել որ հայը մնար իր լեռնաշխարհում։ Որովհետև եթե ֆիզիկապես մնար, մի օր անկախություն ստանալը զուտ ժամանակի հարց էր լինելու, ոնց որ ապահովեցին Կադիրովները, ու չեչենները հենց իրենց շնորհիվ մի օր շատ ավելի լավ դիրքերից էն ստանալու անկախությունը, քան թե եթե շարունակելով անհավասար պատերազմը փռթվեյին-գնային։ Դրա համար հային հասու չի այդ քաղաքականությունը, հայի երազած առաջնորդը որ ողջ ազգին սարքի էշ-նահատակ․․․