Երկու օր առա

Երկու օր առաջ ԱԻՄԱՒԱՆ 6-ում վիրաւորուած Վրէժ Սարգսեանի «մարտական ուղի»-ն ստորագրեցի, իսկ այսօր ԱԻՄԱՒԱՆ 24-ում ծառայած Դաւիթ Շահբազեանինը (այն ժամանակ 18 տարեկան էր)։ Այս լուսանկարում երեւացողների մէկ երրորդը զոհուեց տարբեր կռիւներում… Տէր ողորմեայ մեր զոհուած քոյրերին ու եղբայրենրին…Ներքեւի շարքում

ձախից առաջինը Յարութիւն Շաշիկեանն է (զոհուեց 1992-ի սեպտեմբերին, երկրորդը՝ Սեպուհ Ալեքսանեանն է (զոհուեց 1993-ի փետրուարին), աջից երրորդը Աղաւնի Ստեփանեանն է (զոհուեց 1992-ի յուլիսի 29-ին)։ Կանգնածների մէջ ձախից 4-րդը մեր սիրելի Բենոն է (գնդացրորդ. զոհուեց 1992-ի դեկտեմբերին)…