ԵՐԵՒԱՆԵԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ

Յունուարի 12-ը նախ ուկրաինական քաղկալանաւորների պաշտպանութեան օրն էր, ապա 1988 թուականից դարձաւ մի օր, որը պատմութեան մէջ արձանագրուելու է որպէս համամարդկային նշանակութեան համագործակցութեան օր։ Այդ օրը Երեւանում հանդիպեցին եւ որոշեցին յանուն ազատագրման համատեղ պայքարել հայ, ուկրաինացի եւ վրացի ազգային առաջատար դէմքերը՝ Վեաչեսլաւ Չորնովիլ, Մերաբ Կոստաւա, Մովսէս Գորգիսեան (երեքն էլ յետմահու ՈՒԿՐԱԻՆԱՅԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՐՈՍՆԵՐ)։ Մի կարծեք, թէ գերհզոր պետութիւնների քաղաքական գործիչներն էլ գերհզոր են։ Նրանք, մանաւանդ ժողովրդավարական երկրներում երբեմն պէտք ունեն

անպատկերացնելի աջակցութեան եւ այս ԵՐԵՒԱՆԵԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ հանդիպման շարունակական զարգացման արդիւնքում կարողացան ստանալ այն աջակցութիւնը, որով չեզոքացրին պրոգորբաչովեան-պրոկայսերապաշտական կողմնորոշման կողմնակիցներին…։