Դուզդուրան ծեծ

Եթե ներկայիս իշխանությունները ու հասարակության լայն շերտերը վերջնականապես կանգնեն պայքարի բեսպրիդելի մոդելի վրա, դեռ մեծ հարց ա, թե վերջում ով ում կցփխի ասֆալտին, կամ ով ում ընտանիքներին կհանի տներից սամասուդ անելու: Հաստատապես արյուն ու պատերազմ տեսած մարդկանց մոտ դա շատ ավելի լավ կարող է ստացվել, քան թե փափլիկ թաթիկներով անգամ փողոցային դպրոցը չանցած ու կյանքում մի դուզդուրան ծեծ չկերածների մոտ: Հայաստանին տրված է ունիկալ շանս կառուցելու իրավական պետություն, որտեղ բոլոր հարցերը կլուծվեն օրենքի շրջանակներում ու դատարանների միջոցով, այս հնարավորությունը բաց թողնել ու այլ ճանապարհների մասին երազելը կարող է շատ թանկ նստել և այս իշխանությունների, և արյուն տենչացող հասարակության լայն շերտերի, իսկ արդյունքում նաև ազգի ու պետության վրա…